Սպիտակ տանը հայտարարել են, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) համարում են «ահաբեկչական կազմակերպություն»՝ փոխանցում է Reuters-ը:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ամերիկյան իշխանությունները նաև աջակցում են թուրքական իշխանությունների ջանքերին ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարում:
Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը հաստատել էր հայտարարությունն այն մասին, որ Իրաքի հյուսիսում թուրքական կործանիչները օդային հարվածներ են հասցրել քուրդ զինյալների դիրքերին: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խոսքով՝ այդ գործողության հետ միաժամանակ Թուրքիայի զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայի ցամաքային թիրախներին՝ ԴԱԻՇ-ի զինյալներին ոչնչացնելու համար:










































