Չիկագոյի վարչական շրջանն ուսումնասիրում է երեխաների և պատանիների սեռական դաստիարակությունը մանկապարտեզից սկսելու առաջարկությունը: Մինչև երրորդ դասարան երեխաներին կսովորեցնեն, թե որ զգացմունքներն են համարվում «ոչ ամոթալի», և որոնք՝ հակառակը:
Չորրորդ դասարանում կպատմեն սեռական հասունացման և ՁԻԱՀ վարակի մասին: Հինգերորդ դասարանից կսկսվեն քննարկվել այն հարցերը, թե ինչպես են ծնվում երեխաները, ինչպես նաև սեռական հարաբերություններում պահպանակ օգտագործելը: Քննարկումներ կլինեն նաև այն մասին, թե ինչպես է փոխանցվում ՁԻԱՀ-ը, և ինչ պետք է անել դրանից նախազգուշանալու համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ծրագրի վերաբերյալ ծնողներից շատերն արդեն իրենց բացասական վերաբերմունքն են հայտնել, վարչական շրջանը նրանց ընտրելու իրավունք կտա: Երեխաները կարող են մասնակցել կամ չմասնակցել նման դասընթացների:








































