Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին իր կարծիքն է հայտնել Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ ընկերական խաղի վերաբերյալ:
«Նախորդ մրցաշրջանն ավարտեցինք՝ երկու գոլ բաց թողնելով հակագրոհների ժամանակ: Այս անգամ պարտվեցինք նույն պատճառով: Իհարկե, պարտությունը միշտ էլ տհաճ է: Բայց մենք գիտեինք, որ դժվար է լինելու: Դորտմունդցիները նախամրցաշրջանային մարզումները սկսել են մեզնից շատ ավելի շուտ:
Մեր թիմը պետք է հավասարակշռություն գտնի: Հաճախ էինք կորցնում գնդակը: Այնուամենայնիվ, «Բորուսիա»-ի դեմ խաղը հիանալի ստացվեց, չնայած արդյունքին»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Ալեգրիի խոսքերը:







































