Աստղաֆիզիկոսներն առաջին անգամ տեսել են, թե ինչպես են կազմավորվել առաջին գալակտիկաները և հետևել, թե ինչպես են նրանք առաջացրել տիեզերքի առաջին ծանր տարրերը: Այդ մասին ասվում է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրի հոդվածում, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում էինք բացել վաղ տիեզերքում միջաստղային միջավայրի և վերաիոնիզացման աղբյուրների ձևավորման գաղտնիքները: Վերջապես մեզ հաջողվեց մեր կանխագուշակումները և հիպոթեզները ստուգել դիտարկումների իրական տվյալներով, որոնք մենք ստացել ենք ALMA-ի շնորհիվ: Դրանք առաջացրել են մի շարք նոր հարցեր: Նմանատիպ դիտարկումները ապագայում մեզ կօգնեն շատ վիճելի հարցեր լուծել այն մասին, թե ինչպես են ծնվել առաջին աստղերը և գալակտիկաները»,- հայտարարել է իտալացի աստղաֆիզիկոս Անդրեա Ֆերարան:
ALMA ռադիոաստդադիտակը ի վիճակի է տեսնելու նաև նյութի շատ սառը կուտակումները, ինչը գիտնականներին հնարավորություն է տվել հայտնաբերել BDF 3299 գալակտիկան, որը տիեզերքի հնագույն օբյեկտներից մեկն է:
Ավելի վաղ ALMA-ն Ագռավի համաստեղությունում հայտնաբերվել էր նոր ծնված գնդաձև կուտակումներ, որտեղ այժմ ստեղծվում են միլիոնավոր նոր լուսատուներ:











































