Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է լուրերը, ըստ որոնց՝ թուրքական կործանիչները ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դիրքերին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ այդ գործողությունների հետ միաժամանակ Թուրքիայի զինվորականները հարվածներ են հասցրել նաև Սիրիայի ցամաքային թիրախներին՝ ԴԱԻՇ-ի զինյալներին ոչնչացնելու նպատակով:
Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ թուրքական ռազմական ինքնաթիռները սկսել են ռմբակոծել Իրաքում քուրդ զինյալների դիրքերը:







































