Գիտնականները հայտարարել են, որ մամոնտների ոչնչացման հիմնական պատճառներից մեկը եղել է եղանակային փոփոխությունը` հատկապես տաքացումը, ինչը տեղի է ունեցել վերջին սառցե դարաշրջանի ավարտին: Համապատասխան հոդվածը տպագրվել է Science ամսագրում:
Գենետիկները հետազոտել են մամոնտների ԴՆԹ-ն, ինչպես նաև ուսումնասիրել են, թե ինչպես է փոփոխվել եղանակը 11 հազար տարի առաջ` մամոնտների ոչնչացման դարաշրջանում: Արդյունքում պարզվել է, որ իրոք նրանց վերացման պատճառ է դարձել գլոբալ տաքացումը:







































