Ռուսական «Ռոստով»-ի նորեկ Խորեն Բայրամյանը չի փորձել թաքցնել, որ առանց մեկ վայրկյան մտածելու ընդունել է թիմի կողմից արված առաջարկը: 23-ամյա հայ ֆուտբոլիստը վստահ է, որ իր թիմն այս մրցաշրջանում կպայքարի բարձր տեղերի համար:
«Ինձ զանգահարեցին և ասացին, որ Կուրբան Բերդիևը ցանկանում է հրավիրել ինձ իր թիմ: Ես միացա տղաներին Սերբիայում, այնուհետև շարունակեցի մարզվել արդեն Ռոստովում: Հետո ինձ պայմանագիր առաջարկեցին: Ես ընդունեցի առաջարկն առանց մեկ վայրկյան անգամ մտածելու: Ուրախ եմ վերադառնալ հայրենի թիմ:
Մենք լավ ֆուտբոլիստներ ունենք: Հույս ունեմ, որ կպայքարենք առաջին տասնյակում տեղ գտնելու համար»,-ասել է Բայրամյանը:






































