Իտալիայում հարկ կգանձվի օդորակիչներ օգտագործելու համար. այդ որոշումը թելադրված է երկրի օրենսդրությունը եվրոպական պահանջներին համապատասխանեցնելու պահանջով, որը կոչված է պահպանելու շրջակա միջավայրը՝ սահմանափակելով ածխածնի դիոքսիդի արտահանումը մթնոլորտ:
Ըստ էության՝ այդ որոշմամբ հավասարեցվում են օդորակիչների և տաքացուցիչների օգտագործման կանոնները. օդորակիչ օգտագործողները պետք է 4 տարին մեկ տեխնիկական ախտորոշում անցկացնեն, հայտնում է Rambler Novosti-ն:
Հռոմում տեղական իշխանություններն արդեն մտցրել են այդ հարկատեսակը. գումարը բավականին մեծ է. օդորակիչի օգտագործման համար կպահանջվի 200 եվրո, իսկ եթե օդորակիչները բնակարանում մեկից ավելին են, ապա կգանձվի 300 եվրո:
Ընդհանուր առմամբ՝ այդ հարկատեսակը մտցնելուց հետո պետական գանձարան կգանձվի մոտ 4 մլրդ եվրո: Օդորակիչ օգտագործելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չունեցողները կտուգանվեն 500-3000 եվրոյով:








































