Լոնդոնի «Արսենալ»-ի կենտրոնական կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը բժշկական հետազոտության է ենթարկվել` Անգլիայի առաջնության շրջանակներում կայացած «Տոտենհեմ»-ի դեմ խաղում վնասվածք ստանալու պատճառով: Հայտնվում է, որ ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 3-4 շաբաթով:
Այսպիսով` 21-ամյա կիսապաշտպանը հնարավորություն չի ունենա հանդես գալ «Արսենալ»-ի` «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը:
Բացի այդ, Ուիլշիրը բաց կթողնի Անգլիայի ընտրանու խաղերը: Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Անգլիայի ազգային թիմը խաղալու է Սան Մարինոյի և Չեռնոգորիայի ընտրանիների դեմ:









































