Սմարթֆոնների շուկայում Samsung-ի մասնաբաժինը 2015-ի երրորդ եռամսյակի արդյունքներով տարեկան կրճատվել է 3.1 տոկոսով՝ 24.8 տոկոսից հասնելով 21.7 տոկոսի։ Այս մասին ասվում է IDC վերլուծական ընկերության հաշվետվությունում։
Apple-ի մասնաբաժինն աճել է 2.4 տոկոսով՝ հասնելով 14.1 տոկոսի։ Հարավկորեական ընկերության մատակարարումները կազմել են 73.2 մլն միավոր։ Apple-ը մատակարարել է 47.5 մլն սմարթֆոն։
Huawei-ը, Xiaomi-ը և այլ արտադրողներ ցուցաբերում են վաճառքի զգալի աճ սմարթֆոնների չինական շուկայում բումի հաշվին։ 29.9 մլն միավոր սարքի վաճառքով Huawei-ը, 17.9 մլն սարքի վաճառքով և 16.2 մլն սարքի վաճառքով Lenovo-ն միասին զբաղեցրել են համաշխարհային շուկայի 19 տոկոսը։







































