Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Curiosity մարսագնացը Կրամիր մոլորակի լեռնային շրջաններում հայտնաբերել է կվարցի ավազի անսովոր հանքավայրեր, որոնց քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ պոտենցիալ առումով դրանցում կարող են թաքնված լինել օրգանական նյութեր։ Այդ մասին հայտնել է NASA-ն։
Curiosity գիտական թիմի ղեկավար Ռոջեր Վինսը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչեր է պարունակում Մարսը։ Նա հավելել է, որ իրենց բացահայտումը մեծապես հետաքրքրել է իրենց, և իրենք մտադիր են վերադառնալ ու շարունակել գտածոյի ուսումնասիրումը։ Curiosity-ն մինչև 2020 թվականը շարունակելու է Մարսի վրա կյանքի հետքերի փնտրտուքը։










































