Land Rover ընկերությունը քննարկում է կոմպակտ ամենագնաց մշակելու հնարավորությունը, որը Freelander մոդելից ավելի փոքր և էժան կլիներ՝ այդպիսով դառնալով ապրանքանիշաի ամենահասանելի ավտոմեքենան,- հայտնում է auto.vesti.ru-ն:
Land Rover-ը լրջորեն մտածում է մինչև 2020-ը սեփական մոդելային շարքն ընդլայնելու մասին, ապրանքանիշի շարքը պետք է ունենա ավելի քան 15 մոդել: Նորույթների թվում կարող է լինել նաև ապրանքանիշաի ամենահասանելի մոդելը: «Փոքրիկ» Land Rover-ը կարող է լույս աշխարհ գալ 5 տարուց էլ շուտ:
Autocar պարբերականի աղբյուրները պնդում են, որ ամենակոմպակտ Land Rover-ը կարող է մշակվել բրիտանացիների, հնդկական Tata կոնցեռնի ինժեներեների և չինական Chery ընկերության մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ:










































