JetSmarter սթարթափը 20 մլն դոլար է ստացել B ներդրումային փուլում: Նախագիծը հնարավորություն է տալիս հանձնել կամ տեղ գտնել մասնավոր ինքնաթիռներում և ուղղաթիռներում: Այս մասին հայտնում է Business Insider-ը: Ներդրողները եղել են հայտնի երգիչ Ջեյ Զին, արաբ շեյխեր և այլ բիզնեսմեններ:
Ինտերնետ-նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի ղեկավար Սերգեյ Նեգոդյաևի տեղեկությամբ ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռի շահագործումը մի շարք դեպքերում ավելի էժան է ստացվում, քան էկոնոմ դասի տոմսեր գնելը:
JetSmarter հավելվածը iOS և Android սարքերի համար հնարավորություն է տալիս թռիչք պատվիրել անհրաժշետ ուղղությամբ, տեղ պատվիրել մասնավոր ավիաչվերթում, որի երթուղին որոշված է, կամ ինքնուրույն ընտրված բազմակազմ երթուղիով զբոսանքի համար:







































