Armtimes.com-ի փոխանցմամբ՝ պատգամավոր Մհեր Սեդրակյանը նախորդ տարի վաճառել է իր երկու առանձնատներից մեկը, որի համար գնորդը վճարել է ավելի քան կես միլիոն ամերիկյան դոլար՝ 276,6 միլիոն դրամ: Այս մասին գրված է պատգամավորի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2014թ. տարեկան հայտարարագրից: Սեդրակյանը վաճառել է նաև իր երկու հողամասերից մեկը՝ 36,1 միլիոն դրամ արժողությամբ: Այս երկու գործարքների արդյունքում Մհեր Սեդրակյանի դրամական միջոցները 60 միլիոն դրամից հասել են 400 միլիոն դրամի:
Սակայն անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտը քիչ բան է պատգամավորի՝ բիզնեսներից ստացված եկամուտի դիմաց: Նախորդ տարի հանրապետական պատգամավորը 647 միլիոն դրամ եկամուտ է ստացել, որից 330 միլիոնը՝ բիզնեսներից ստացված եկամուտն է, 312 միլիոնը՝ գույքի օտարումից, 4,5 միլիոնը՝ աշխատավարձից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում







































