Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է տարիներ շարունակ բարձրակրունկ կոշիկներ կրելու հետևանքների մասին: Այս մասին հայտնում է The Sun-ը:
47-ամյա աստղը, որին մշտապես բարձրակրունկ կոշիկներով ենք տեսել Sex and the City հեռուստասերիալում, հայտարարել է ոտքի ոսկրի ձևափոխման մասին, ինչի հետևանքով այժմ նա ստիպված է միայն հարթ կոշիկներ հագնել՝ բարձրակրունկ կոշիկներին նախապատվությունը տալով միայն հատուկ արարողությունների ժամանակ:
Ոսկրի հետ կապված խնդիրն ախտորոշվել է Սառայի ոտքի կոճի ոլորումից հետո:
Նրա խոսքով՝ տասը տարի ինքը բառացիորեն վազել է կրունկներով, իր ոտքերը շատ են հոգնել:










































