Իտալական «Միլան»-ի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն խոսել է Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում կայանալիք «Միլան»-ի ու «Բարսելոնա»-ի պատասխան խաղից իր սպասելիքների մասին:
«Ցանկացած ֆուտբոլիստ վախի զգացում է ունենում «Կամպ Նոու» մարզադաշտում խաղալուց առաջ: Իսկ եթե դու երիտասարդ ես, նման խաղերն ավելի են կոփում քեզ և վստահություն են հաղորդում:
«Միլան»-ը պետք է խաղա այնպես, ինչպես կխաղար առաջին հանդիպման 0:0 արդյունքի պայմաններում: Կիսապաշտպաններն ու հարձակվողները պետք է պաշտպանվեն պաշտպանների պես ու խաղադաշտում թողնեն իրենց ողջ ուժերը:
Հավատում եմ «Միլան»-ի հաջողությանը»,- Շևչենկոյի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:





































