Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Արդա Թուրանը ցանկանում է իր նոր թիմում հանդես գալ 14 համարի մարզահագուստով, որը հիմա կրում է Խավյեր Մասկերանոն:
Պատճառը Արդայի հայրն է, որը կատալոնյան ակումբի լեգենդ Յոհան Կրույֆի մեծ երկրպագուն է: Իսկ հոլանդացին «կապտանռնագույններ»-ի կազմում խաղալիս կրել է հենց 14 համարի մարզաշապիկը: Այդ համարի ներքո Թուրանը խաղացել է նաև Թուրքիայի հավաքականում:
Նա հանդես է եկել նաև 10, 22, 11, 66 համարի մարզաշապիկներով:






































