Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ կլինի Իրանի դեմ ռազմական ուժ գործադրել, որպեսզի նրան թույլ չտա միջուկային զենք մշակել, հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ելույթ ունենալով Կոնգրեսում, հայտնում է TASS-ը:
Պետքարտուղարը նաև ընդգծեց, որ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը չունի այլընտրանքներ, և եթե այն չկատարվի, Մերձավոր Արևելքում կառաջանա ռազմական հակամարտության սպառնալիք: Նա անցյալ շաբաթ Վիեննայում Իրանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարված միասնական գործողությունների ծրագիրը անվանել է «լավ գործարք, ինչին և մենք հասանք»:
Քերին հիշեցրեց, որ համաձայնագիրը նախատեսում է հարստացված ուրանի պաշարների 98 %-ով կրճատում, նրա ցենտրիֆուգների և պլուտոնիումի արտադրության համար ծանր ջրի ռեակտորի երկու երրորդի ապամոնտաժում, ինչպես նաև միջուկային օբյեկտների ստուգման խիստ ռեժիմ: Միաժամանակ պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի կատարի միջազգային «վեցյակի» հետ պայմանավորվածությունները:




































