«Միլան»-ի և Իտալիայի ազգային հավաքականի 35-ամյա կիսապաշտպան Ջենարո Գատուզոն հայտարարել է, որ կավարտի ֆուտբոլիստի կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Գատուզոն, ով ներկայումս շվեյցարական «Սյոն»-ի ֆուտբոլիստ է ու միաժամանակ մարզիչ, պատրաստվում է մարզչական կարիերա սկսել:
«Կարծում եմ` կմասնակցեմ ևս մեկ հանդիպման, որը, սակայն, կդառնա իմ «կարապի երգը» ֆուտբոլում: Հունիսին կավարտեմ կարիերաս, որպեսզի ողջ եռանդս նվիրեմ նոր աշխատանքիս»,- նշել է Գատուզոն:
Գատուզոն շուրջ 300 հանդիպում է անցկացրել «Միլան»-ի կազմում և 73-ը` Իտալիայի ազգային թիմում:






































