Հավանականությունը, որ կալիֆոռնիական մերձափնյա տարածքում 2015թ. մարդու վրա շնաձուկ կհարձակվի, ամենաքիչն է վերջին 60 տարում: Այսպիսի եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են կալիֆոռնիական մերձափնյա տարածքում 1950-2013թթ. շնաձկների հարձակումների բոլոր դեպքերը: Շնաձկների ագրեսիայի օրինաչափությունների մասին գիտնականները հայտնել են Frontiers in Ecology and the Environment պարբերականի էջերում:
Պարզվել է, որ 63 տարում շնաձկները մարդկանց վրա են հարձակվել ու նրանց վիրավորել 86 անգամ: Հարձակումների տարեկան միջին թիվը 0.9%-ից աճել է մինչև 1.5%: Բայց նույն շրջանում Կալիֆոռնիայի լողափերին հանգստացողների թիվը 53 մլն-ից աճել է մինչև 156 մլն-ի՝ 211%-ով: Այլ կերպ ասած՝ 63 տարում շնաձկան հարձակման հավանականությունը նվազել է 91%-ով:
Մասնագետները մարդկանց վրա շնաձկների հաճախակիացած հարձակումները բացատրել են նախ նրանով, որ շնաձկների ակտիվ որսը արգելող բնապահպանների և պետության պաշտպանության ներքո վայրի ձկների թիվն ավելացել է: Երկրորդ՝ նույն պատճառով Կալիֆոռնիայի ափերի մոտ ավելացել է փոկերի թիվը, ինչն էլ այնտեղ է ձգում շնաձկներին:







































