Ամեն տարի հուլիսի 23-ին ԱՄՆ-ում նշում են Հոթ-դոգի ազգային օրը՝ տոն, որը նվիրված է ամերիկյան ավանդական ուտեստին:
Մի կողմից կտրված հացի մեջ դրված նրբերշիկը՝ կետչուպով կամ մանանեխով, ներկայում համարվում է ամերիկյան խոհանոցի դասական նմուշներից: Սակայն ոչ ոք ստույգ չգիտի՝ որտեղից է առաջացել «հոթ-դոգ» հասկացությունը, թեպետ հայտնի է, որ 1893 թվականը հայտարարվել է «նրբերշիկով բուլկիի» տարի:
Որպես ազգային տոն՝ օրը պաշտոնապես սահմանվել է 1957թ. ԱՄՆ Առևտրի պալատի կողմից։ Իսկ 1994թ. ստեղծվել է Հոթ-դոգի և նրբերշիկի ազգային խորհուրդ, որը զբաղվում է մթերքի որակի ուսումնասիրմամբ, համտեսով և գովազդով։ Այս մասին հայտնում է Calend.ru-ն:









































