ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի պայմանավորվել են դադարեցնել օտարերկրացի զինյալների հոսքը և ապահովել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանի անվտանգությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տանը։
«Առաջնորդները քննարկել են համագործակցության ընդլայնման ջանքերը՝ ուղղված օտարերկրացի գրոհայինների հոսքի դադարեցմանն ու Սիրիայի հետ թուրքական սահմանի անվտանգության ապահովմանը»,- ասվում է երկու երկրների ղեկավարների հեռախոսային բանակցությունների արդյունքներով։
Ինչպես նշվում է՝ Օբաման հաստատել է Թուրքիայի ազգային անվտանգությունն ապահովելու ԱՄՆ հանձնառությունը։
«Ղեկավարները պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունն այս և այլ տարածաշրջանային հարցերով»,- ասվում է հաղորդագրությունում։







































