Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ժողովրդականության վարկանիշը բնակչության շարքում դեռևս բարձր է մնում՝ չնայած ԵՄ-ի հետ վարկային համաձայնագրի կնքմանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Kapa Research գործակալության կողմից վերջերս անցկացված հարցման համաձայն՝ Ցիպրասին աջակցում է բնակչության ավելի քան 60 տոկոսը։ Պատասխանողների կարծիքով՝ հույն վարչապետը ծանր պայքար է մղել բանակցությունների վերջին 5 ամիսներին։
«Իհարկե, մարդիկ հասկանում են, որ Ցիպրասը սխալներ է թույլ տվել, սակայն նրան դեռևս վստահում են՝ հույսով, որ նա կանի լավագույնը»,- ասել է STR ընկերության քաղաքական վերլուծաբան Ջոն Լուլիսը։









































