1854թ. մարտի 12-ին Շուշիում ծնվեց համաճարակագետ, բժշկական գիտությունների դոկտոր (1889), պրոֆեսոր (1890) Մարգար Առուստամովը (Առուստամյան):
1877թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի բժշկական ակադեմիան, 1877-1878թթ. մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին։ 1879թ. գրադարան է բացել Շուշիում, իգական միջնակարգ դպրոցում անվճար դասավանդել է հիգիենա:
Ակտիվ մասնակցություն է ունեցել 1892թ. Աստրախանում խոլերայի համաճարակի, 1899-ին՝ Աստրախանում ու Ղրղզըստանում ժանտախտի վերացման դեմ պայքարին:
Մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է։ Մահացել է 1904թ., թաղված է Շուշիում։








































