Դևիդ Բեքհեմը դասվել է այն հայտնիների շարքին, ովքեր սիրում են ուրախացնել ոչ միայն իրենց երկրպագուներին, այլև շարքային քաղաքացիներին։ Ֆուտբոլիստը դարձել է նոր ամերիկյան շոուի մասնակից, որի շրջանակում չունևոր մարդիկ նյութական օգնություն են ստանում աստղերից։ Այս անգամ երջանիկ կտրոնի տեր է դարձել նախկին մեքսիկացի ֆուտբոլիստ Վիկտոր Գոնսալեսի ընտանիքը։
Կյանքը ստիպել էր նրան հրաժարել մարզական երազանքից և շինարարության վրա աշխատել՝ ընտանիքը կերակրելու համար։ Զարմանալի չէ, որ Դևիդն ընտրել էր հենց այդ ընտանիքը։
Բեքհեմին տեսնելով տան մոտ՝ ընտանիքի անդամների ուրախությունն անսահման է եղել։ Դևիդը նրանց նաև iPhone է նվիրել՝ հայտնում է Starslife պորտալը։
https://youtu.be/bTob4qSUTys








































