Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Միքայել Մինասյանը գործով է գնացել, չի արտագաղթել. մամուլ

Ինչպես հայտնի է, մարտի 9-ի հրամանագրով Սերժ Սարգսյանն իր փեսա Միքայել Մինասյանին նշանակել է Սուրբ աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս նշանակումը տարրեր մեկնաբանությունների տեղիք է տվել: «Ժողովուրդ»-ը զրուցել է Աժ-ում հայտնված Միքայել Մինասյանի մտերիմ ընկերների հետ՝ պարզելու, թե արդյոք, նրանց կարծիքով, Մինասյանը Հայաստանից հեռանալու ցանկություն ուներ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Միացյալ ազատական ազգային կուսակցության անդամ (ՄԻԱԿ) ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Որպես Միքայել Մինասյանի մտերիմ՝ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը որոշեց նրան Վատիկանում դեսպան նշանակել: Եվ ինչո՞ւ Մինասյանը համաձայնեց:

– Իսկ ինքն արդեն երկրից դո՞ւրս է եկել:

Դեռ ոչ, բայց եթե նշանակել են դեսպան, ուրեմն շուտով դուրս է գալու:

– Ես այս վերջերս իր հետ չեմ հանդիպել, հիմա վստահ չեմ՝ երկրում է, թե ոչ, բայց, ինչքան գիտեմ, դեռ չի մեկնել: Այդ հարցն իրեն ուղղեք, ինչո՞ւ եք ինձ տալիս: Կարող է՝ դուրս է գալու, կարող է՝ դուրս չի գալու: Ես այս պահի դրությամբ իր հետ չեմ զրուցել և չգիտեմ իր պլանների մասին:

– Իսկ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Մ. Մինասյանը համաձայնել դեսպանի պաշտոնին: Գուցե ինչոր պատճառներ է ունեցել որոնց մասին Դուք՝ որպես Մինասյանի մտերիմ ընկեր, տեղյակ եք: Անձամբ զրուցե՞լ եք Մ. Մինասյանի հետ, նա ի՞նչ կարծիք ունի իր նոր պաշտոնի մասին:

– Ես իր հետ խոսել եմ, բայց այդ հարցի շուրջ չեմ խոսել, դեռևս առիթ չի եղել: Առիթ չի եղել այդ թեմայի մասին խոսել, երբ որ առիթ լինի, խոսեմ, այդ մասին ես Ձեզ հետ կկիսվեմ: Իսկապես, այդ հարցերի հետ կապված՝ պետք է իր հետ խոսեք կամ իր օգնականներից մեկի հետ, որովհետև այն հարցը, թե ինչու ինքը համաձայնեց, ինչու չհամաձայնեց, դա ինձ հետ ի՞նչ կապ ունի:

Քաղաքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Ս. Սարգսյանը Մ. Մինասյանին այս կերպ «աքսորել» է, քանի որ Ս. Սարգսյանի թիմակիցները շատ դժգոհ էին նրանից: Դուք համամի՞տ եք:

– Բացարձակ, նախ՝գործուղելը չի նշանակում արտաքսել, դա շատ բարձր և պատվաբեր պաշտոն է: Եվ ես չգիտեմ պարոն Մինասյանն ամբո՞ղջ ժամանակն է անցկացնելու Իտալիայում, թե՞ ժամանակի որոշակի մասը: Երրորդն էլ՝ դժգոհություն ասվածն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, դրա մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող քանի որ, իմ կարծիքով, պարոն Մինասյանը չափազանց էֆեկտիվ աշխատող է եղել նախագահ Սերժ Սարգսյանի թիմում:

Կարելի՞ է Ս. Սարգսյանի փեսայի՝ նման ձևով երկրից հեռանալը համարել արտագաղթ:

– Բացարձակ, ինչի՞ մասին է խոսքը: Եվ պարոն Մինասյանը, և մեզանից շատերը գործով մեկնում են արտերկիր և վերադառնում, դա ոչ մի կերպ արտագաղթ համարել չի կարելի:

– Տեսակետ կա նաև, որ Հայաստանում առկա խառը իրավիճակը հաշվի առնելով, Սարգսյանը փորձել է այդ ամենից հեռու պահել իր փեսային ու նրա ընտանիքը: Իսկ երբ իրավիճակը հանդարտվի, Մինասյանը նորից կվերադառնա Հայաստան:

– Բայց ի՞նչ խառը իրավիճակ է Հայաստանում: Ես գոնե չեմ նկատում խառը իրավիճակ, շատ նորմալ իրավիճակ է Հայաստանում: Նախկինում Հայաստանում եղել են խառը իրավիճակներ, բայց սա այդ դեպքը չէ, բացարձակապես:

– ժողովուրդը դուրս է եկել Ազատության հրապարակ ու պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք կեղծվել են: Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել ու նշել, որ միայն իր դիակի վրայով ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կերդվի: Ըստ Ձեզ՝ դա նորմա՞լ իրավիճակ է:

– Խառը իրավիճակ չկա Հայաստանում, շատ կայուն, հանդարտ իրավիճակ է: Դե գիտեք ինչ, կարող է ամեն մեկս մի բան հայտարարենք, դրանից անկայունություն չի ստեղծվում: Շատ նորմալ իրավիճակ է, գոնե ես անկայունություն չեմ նկատում:

– Իսկ Ձեր կարծիքով՝ լա՞վ է, որ ՀՀԿ առաջնորդ Ս. Սարգսյանի փեսան գնում է Հայաստանից:

– Երբ գնա երկրից, ու երբ ինչ-որ նորություն լինի, այդ ժամանակ… այս պահի դրությամբ որևէ անհանգստանալու բան չկա:

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ

 

– Պարոն Ֆարմանյան, Դուք ևս շատ մտերիմ փոխհարաբերություններ ունեք Ս. Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Մինասյանը համաձայնեց լքել Հայաստանը:

– Ես հեռախոսային հարցազրույցներ չեմ տալիս: Որևէ թեմայի շուրջ ես չեմ խոսում:

ՀԳ. Փորձեցինք զրուցել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի հետ, որը ևս համարվում է Մ. Մինասյանի մտերիմներից մեկը: Սակայն. վերջինս հեռախոսազանգերին համառորեն չէր պատասխանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում