Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն այսօր Ազգային ընտրական խորհրդում գրանցել է իր թեկնածությունը նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: Այն նշանակված է ապրիլի 14-ին:
Ելույթ ունենալով Ազգային ընտրական խորհրդի շենքի առջև հավաքված իր կողմնակիցների միտինգին՝ նա հայտարարել է, որ իր նախընտրական քարոզարշավը այնպիսին կլինի, ինչպիսին Ուգո Չավեսինը անցած աշնանը տեղի ունեցած ընտրություններին:
Նախագահական արտահերթ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 14-ին: Թեկնածուների առաջադրման օրեր են նշանակվել մարտի 10-ը և 11-ը, իսկ նախընտրական քարոզարշավը տեղի կունենա ապրիլի 2-11-ը:









































