Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանն ու Իրանը համաձայնության են եկել Իրանի հարավում Մակրանի ծովափնյա գոտում երկու նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
«Հետագա երկու-երեք տարում մենք միաժամանակ ձեռնամուխ կլինենք երկրում չորս ատոմակայանի կառուցմանը։ Շինարարական գործընթացքում ներգրավվելու է ավելի քան 20 հազար ինժեներ։ Իրանի ծանր ջրի պաշարները գերազանցում են 90 տոննան, ինչը բավարար կլինի երկրի համար։ Երկրում ուրանի պաշարները կազմում են 7-8 տոննա»,- ասել է նա։











































