Thursday, 06 06 2024
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ

ԵՏՄ-ի պատճառով ռուսական բիզնեսը կլանում է հայկականը

Երեկ Էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել էր մի միջոցառում, որի ընթացքում Եվրասիական տնտեսական միության արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին և նրան ուղեկցող անձինք փորձում էին ներկայացնել ԵՏՄ շրջանակներում միասնական արդյունաբերական քաղաքականության մշակման և իրականացման հնարավորությունները և դրանից բխող հնարավոր օգուտները անդամ երկրներից յուրաքանչյուրի համար:

Ես չեմ հիշում, թե ինչպես են ներկայացվել ԽՍՀՄ օրոք հնգամյա պլանները, բայց այդ քննարկումից տպավորությունն այնպիսին էր, որ այն ժամանակ էլ ամեն ինչ եղել է նույն կերպ, ուղղակի այն ժամանակ ավելի շատ կոնկրետություն է եղել՝ այսքան մեքենա ավել, այսքան տոկոս երշիկի արտադրության ավելացում, իսկ հիմա ավելի շատ խոսվում է ընդհանուր դրույթների մասին: Մասնավորապես՝ ինովացիոն տնտեսության զարգացման, ներմուծվող ապրանքները տեղական արտադրության ապրանքներով փոխարինելու, երկրների միջև կոոպերացիայի և տնտեսական կապերի ամրապնդման, արտադրության տեղայնացման և նման չափազանց կարևոր խնդիրների մասին, որոնք ինչպես եղել են բարի ցանկություն, այնպես էլ կմնան:

Բայց այդ միջոցառման ժամանակ պարզ դարձավ, որ չնայած մեզ սպասվում է պայծառ ու լուսավոր ապագա, սակայն մեր ներկան գնալով ավելի է գորշանում: Մեր ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի տնտեսվարողների վիճակը, ովքեր հույս ունեին, որ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում իրենց համար ավելի հեշտ կլինի հարաբերվել ԵՏՄ անդամ երկրների գործընկերների հետ, որ իրենք ավելի մրցունակ կդառնան, որ կկարողանան ավելի հեշտ դուրս գալ արտաքին շուկաներ, մինչդեռ պարզվեց, որ իրականությունը ճիշտ հակառակն է:

Օրինակ՝ «Մանանա Գրեյ» ընկերության ներկայացուցիչը պարոն Սիդորսկուն հարցրեց, թե ինչպես է ստացվում, որ իրենք ցորենը գնում են Ռուսաստանից, ներմուծում Հայաստան, ալյուր արտադրում, իսկ արդյունքում պարզվում է, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծված ալյուրը ավելի էժան է, քան իրենց արտադրանքը: Եվ դա միայն հունվարի 1-ից հետո, երբ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին: Սիդորսկին այդ հարցի պատասխանը չունի, գոնե հրապարակայնորեն, քանի որ ասում է, որ իրենց խնդիրը նման հարցերի կարգավորումը չէ, այլ այնպիսի պայմանների ապահովումը, որ բիզնեսը կարողանա իրեն ավելի ապահովված զգալ:

Միամիտ է հարց տվողը՝ առնվազն այն մասով, ոչ չի հասկանում, որ ԵՏՄ ստեղծման նպատակը հենց դա է, որ ռուսական ընկերությունները ավելի արտոնյալ պայմաններ ունենան և կարողանան զարգանալ, ի հաշիվ մյուս երկրների: Այլապես Ռուսաստանի ինչին է պետք այդ միությունը:

Կամ՝ ադամանդագործները բողոքում են, որ իրենք չեն կարողանում Ռուսաստանի ձեռնարկություններից փոքր խմբաքանակներով ապրանք գնել, քանի որ այդ մեծ ընկերությունները շահագրգռված չեն առևտուր անել փոքր քանակներով, դա նրանց համար հետաքրքրություն չի ներկայացնում: Դե, ի՞նչ կարող է անել նման դեպքում ԵՏՄ արդյունաբերության նախարարը՝ ոչինչ, քանի որ նա չի կարող միջամտել առանձին ձեռնարկությունների տնտեսական գործունեությանը և որոշել, թե նրանք ում ինչ վաճառեն և ինչ ծավալներով: ԵՏՄ-ն կարող է միայն օրենքներ ստեղծել, որոնք պետք է խթանեն բիզնեսի զարգացումը, իսկ կոնկրետ ձեռնարկությունների հարաբերություններին միջամտել չի կարող:

Ոսկերիչներն էլ նույնն են ասում. իրենց համար ավելի հեշտ է աշխատել և հումք ներմուծել Իտալիայից, քան Ռուսաստանից, որովհետև իտալական ընկերությունները աշխատում են իրենց հետ և վաճառում են հումք թեկուզ փոքր քանակներով, իսկ այ ռուսական խոշոր ընկերությունների համար դա տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում:

Անշուշտ, ճիշտ է պարոն Սիդորսկին, որ ինքը չի կարող մտնել մասնավոր ընկերությունների գործունեության դաշտ և որոշել, թե ասենք՝ ռուսական որևէ ընկերություն պե՞տք է փոքր խմբաքանակով անմշակ ադամանդ վաճառի հայկական որևէ ընկերության, թե՞ ոչ: Իրենց գործը շատ ավելի հիմնավոր է ու կարևոր. իրենք ապահովում են այդ ձեռնարկությունների գործունեության, համագործակցության համար անհրաժեշտ իրավական բազան: Բայց որքան այդ իրավական բազան կատարելագործվում է, այնքան իրական համագործակցությունը դառնում է անհնար, այնքան ռուսական խոշոր բիզնեսը ավելի է հակված կլանել հայկական մանրը: Եվ դա բնական է:

Որքան էլ օրենք գրվի կետերի և պլանկտոնի համագործակցության և խաղաղ գոյակցության մասին, միևնույն է՝ դրանից որևէ բան չի փոխվի, քանի որ կետը շարունակելու է կուլ տալ պլանկտոնին: Ուղղակի յուրաքանչյուր պլանկտոն հասկանում է այս պարզ ճշմարտությունը և իրեն հեռու է պահում կետից, և ոչ թե գնում ու կանգնում է նրա երախի առաջ՝ համագործակցության և համատեղ զարգացման հեռանկարի պլաններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում