Ամերիկյան Apple կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը կտրուկ ընկել է՝ չնայած վաճառքի զգալի աճի և ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում ընկերության շահույթի՝ 38 տոկոսով մեծացման (մինչև 10.5 մլրդ դոլար) մասին հայտարարությանը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Վերլուծաբանները բաժնետոմսերի արժեքի 6.7 տոկոսով անկումը (հասել է 121.89 դոլարի) բացատրել են չորրորդ եռամսյակի կանխատեսման նվազեցմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ ընկերության եկամուտներն ուժգին կախված են մեկ արտադրանքից՝ iPhone-ից։








































