Սիքստինյան կապելլայում գաղտնի ժողովի ժամանակ էլեկտրոնային սարքավորումների ազդանշանների խլացուցիչներ կտեղադրվեն, տեղեկացնում է NBC-ն:
Խլացուցիչներ կտեղադրվեն նաև Վատիկանի Սանտա-Մարտա նստավայրում, որտեղ գաղտնի ժողովի ժամանակ կապրեն կարդինալները:
Վատիկանը այսպիսի քայլերի է գնում, որպեսզի կանկլավի ժամանակ կարդինալները չկարողանան հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ և օգտվել սոցկայքերից: Այս միջոցը կօգնի նաև խուսափել լսող սարքավորումների օգտագործումից:









































