Զուրաբ Ժվանիայի սպանության գործով մեղադրվող Կոբա Խարշալիձեի և Միխաիլ Ձաձամիայի դատական գործընթացի ժամանակ կհարցաքննվեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում հնարավոր է նաև Վանո Մերաբիշվիլին: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը` վկայակոչելով տվյալ գործով դատախազ Զվիադ Գուբելաձեին:
Գուբելաձեն նշել է, որ մեղադրող կողմը համաձայնեցնում է Վանո Մերաբիշվիլիի հետ կապված հարցաքննության դիրքորոշումները: Մյուս բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ դատախազը ոչինչ չի հստակեցրել:
Վերոնշյալ գործի քննությունը կվերսկսվի վաղը Թբիլիսիի դատարանում, տեղի ժամանակով` 11:00-ին:










































