Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ թիմը նոր մրցաշրջանում պետք է հասնի ոչ պակաս նվաճումների, քան նախորդ մրցաշրջանում։
«Բլոոր տիտղոսները յուրահատուկ նշանակություն ունեն, որոնց նվաճումը երազանքի իրականացում է։ «Բարսելոնա»-ում խաղալով՝ պարտավոր ես տիտղոսներ նվաճել»,- Սուարեսի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն դարձել է Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթակիր։






































