Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դոսյեն այլևս չկա Ինտերպոլի կողմից որոնվող մարդկանց ցուցակում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Այդպիսով, «կարմիր քարտը» (նշում է Ինտերպոլի հայտը հետախուզվողի գտվելու վայրի որոնման և հետագա ձերբակալության մասին) Յանուկովիչի նկատմամբ, որը հրապարակվել էր 2015 թ. հունվարի 12-ին, դադարել է ուժի մեջ լինել, նշում են Joseph Hage Aaronson բրիտանական իրավաբանական գրասենյակում, որը 2014 թ. մարտից ներկայացնում է Ուկրաինայի նախկին նախագահի շահերը:
Գրասենյակն Ինտերպոլի տվյալ քայլը բացատրում է՝ պատասխանելով Վիկտոր Յանուկովիչի անունից իր խնդրանքին՝ հանել նրան որոնվող անձանց ցուցակից:
«Այդ թվում՝ այն հիմքով, որ Ուկրաինայում նոր ռեժիմի կողմից նախագահ Յանուկովիչի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները քաղաքական հետապնդման մաս են եղել»,- ասվում է գրասենյակի մամլո հաղորդագրության մեջ, որը հայտնվել է korrespondent.net-ի տրամադրության տակ:
Ուսումնասիրելով Յանուկովիչի դեմ գործով իր մոտ եղած տվյալները՝ Ինտերպոլը եկել է եզրակացության, որ անհրաժեշտ է նյութերի «հետագա խորացված ուսումնասիրություն», նշում են փաստաբանական գրասենյակում:








































