Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղեմի մարդիկ ձու և միս ստանալու նպատակով սկսել են հավեր պահել Հարավարևելյան Ասիայում, իսկ հետո առաջին թռչուններն առաջին ճանապարհորդների հետ հայտնվել են Մերձավոր Արևելքի տարածքում։ Այդ մասին նշված է Proceedings of the National Academy of Sciences իսրայելցի հնագետների հրապարակած հոդվածում։
Հավերն ընտանի թռչունների ամենատարածված ու մեծաթիվ տեսակն են։ Համարվում է, որ նրանք սերում են Հարավարևելյան Ասիայում ապրող վայրի հավերից և ընտելացվել են մ.թ.ա. 6000-8000 տարի առաջ Չինաստանում ու Հարավարևելյան Ասիայում։ Հայֆայի համալսարանը ներկայացնող Լի Պերի Գալն ու նրա գործընկերները պարզել են, որ հավերի ընտելացման գործընթացն իրականացվել է երկու փուլով։ Նրանց խոսքով՝ ընտելացման վերջնական գործընթացն իրականացվել է հենց Մերձավոր Արևելքում։









































