Բրիտանիայի արքայազն Ջորջը չորեքշաբթի Նորֆոլկի Անմեր-Հոլ նստավայրում «համեստ թեյախմությամբ» կնշի ծննդյան օրը: The Daily Mail-ի հաղորդմամբ՝ Քեմբրիջի դուքսի և դքսուհու որդին հուլիսի 22-ին 2 տարեկան կդառնա:
Թերթը հիշեցնում է, որ 2014 թ. Ջորջի ծննդյան օրվա կապակցությամբ երեկույթն անցկացվել է Քենսինգթոնյան պալատում, և տոնի պատվավոր հյուրը եղել է արքայազնի մեծ տատիկ Եղիսաբեթ II թագուհին: Այս տարի ծրագրվում է ավելի համեստ տոն արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի նստավայրում:
Թերթը ենթադրում է, որ տոնի կազմակերպմամբ զբաղվել է առավելապես դքսուհի Քեթրինը: Ընտանեկան երկույթին ներկա կլինի՞ արքայազն Ուիլյամը՝ դեռ հայտնի չէ, քանի որ այդ օրը նա կարող է աշխատանքային հերթափոխի լինել:









































