Էքստրավագանտ դիզայներ Կարլ Լագերֆելդը կրկին զարմացրել է Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում Fendi-ի շոուի հանդիսատեսին: Այս մասին հայտնում է Passion-ը:
Նրա ստեղծած մուշտակներից մեկը գնահատվում է ռեկորդային՝ 1 մլն եվրո:
Խոլորձով զարդարված սև մուշտակի պատրաստման համար օգտագործվել է սամույրի 36 կաշի:
Մորթին հատուկ ձևով է մշակված. հեղինակի մտահղացմամբ՝ մուշտակը պետք է այնպիսի տեսք ունենար՝ կարծես այն լուսնի լույսն է լուսավորում: Ապրանքանիշի մեկնաբանությամբ՝ իրենց հաջողվել է հասնել «փայլող մետաղի յուրահատուկ էֆեկտի, որի հետ մեկտեղ մորթին պահպանել է փափկությունը»:
Հենց այդ նրբությունն է առաջացրել նորաձևության քննադատների հիացմունքը, բայց դարձել է հերթական «կարմիր կտորը» բնության պաշտպանների համար, որոնք հիացած չեն դիզայների գործունեությամբ: Նրանք haute couture շոուի անունը փոխել են haute horreur, Լագերֆելդին անվանել են դագաղագործ, իսկ նրա գործողությունները՝ ամոթալի և խղճուկ:










































