Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին կարծում է, որ Իրանի մոտեցումը միջուկային ծրագրով համաձայնագրին կախված է Արևմուտքի պահվածքից։ Այս մասին փոխանցում է IRNA գործակալությունը։
«Այդ համաձայնագիրը կարող է համագործակցության բանալի ծառայել, սակայն կարող է նաև կիրառվել ոչ պատշաճ կերպով»,- հայտարարել է Լարիջանին երկուշաբթի Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ։
Հանդիպման ընթացքոմ խոսնակը մատնանշել է Իրանի ու Գերմանիայի միջև պատմական կապերը և հայտարարել, որ իրանցի ժողովուրդը միշտ դրականորեն է նայել Գերմանիային, ինչը կարող է կիրառվել քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների ընդլայնման համար։
Իր հերթին Գաբրիելն ասել է, որ գերմանական պատվիրակության այցն Իրան ցուցաբերում է Գերմանիայի շահագրգռվածությունը Իրանի հետ հարաբերությունների ընդայնման հարցում։








































