Ստամբուլի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել հակակառավարական ցույցի ցրման ժամանակ։ Ցույցը ծայր էր առել՝ կապված երկրի հարավարևելյան Սուրուչ քաղաքում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը։
Հազարավոր մարդիկ են մասնակցել ցույցին՝ ընդդեմ ահաբեկչության և թուրքական կառավարության քաղաքականության, որը, նրանց կարծիքով, զբաղվում է ահաբեկչության թողտվությամբ։
Ոստիկանությունը սկզբում չի խոչընդոտել ակցիային, սակայն հետո գործի է դրել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ՝ մասնակիցներին ցրելու համար։ Պլաստիկե փամփուշտը վիրավորել է 1 մարդու։ Ձերբակալությունների մասին չի հաղորդվում։











































