Անգլիական «Լեսթեր»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հայտնել է, որ խնդրել է թիմի նախկին ֆուտբոլիստ Էստեբան Կամբիասոյին վերադառնալ ակումբ:
«Ես զանգահարել և խոսել եմ Կամբիասոյի հետ: Ես Էստեբանին ասացի, որ «Լեսթեր»-ում նրան բոլորը սիրում են, նա պետք է վերադառնա: Մենք ծանոթ ենք դեռ «Ինտեր»-ում իրար հետ աշխատելու տարիներից: Հույս ունեմ, որ նա կընդունի խնդրանքս և կվերադառնա:
Հիշեցնենք, որ 34-ամյա արգենտինացին «Լեսթեր»-ում անցկացրել էր նախորդ մրցաշրջանը, որից հետո MLS-ից ունեցած առաջարկները դիտարկելու նպատակով հեռացել էր թիմից:








































