«Ֆիորենտինա»-ի պաշտպան Ստեֆան Սավիչը հայտնել է, որ տեղափոխվում է Մադրիդի «Ատլետիկո»:
«Սիմեոնեն լավագույն մարզիչն է: Չեմ կարողանում սպասել, թե երբ եմ հանդիպելու նրա հետ:
Ես բուժզննում կանցնեմ և կմիանամ թիմին»,- ասել է Սավիչը:
Հավելենք, որ «Ատլետիկո»-ն 24-ամյա չեռնոգորացու համար կվճարի 12 միլիոն եվրո և Իտալիա կուղարկի Մարիո Սուարեսին:







































