Ընթացիկ տարում Հայաստանից, ընդհանուր առմամբ, արդեն արտահանվել է 45 620 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 287 տոննայի դիմաց, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Այսպես, հուլիսի 20-ի դրությամբ արտահանվել է 18 787 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1830 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: