ԵՄ-ն հարգանքով է վերաբերվում այն բանին, որ Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ։ Այս մասին հայտարաարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ և հարգում ենք Հայաստանի ընտրությունը»,- ասել է Տուսկը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով։ Նրա խոսքով՝ Բրյուսելը ցանկանում է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ բոլոր հնարավոր ուղղություններով։