Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հյուսիսային հատվածում գտնվող լեռնային շրջաններում գրանցված տեղատարափ անձրևների և դրանցից հետո տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ։ Այդ մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թվում կան Չինաստանի երկու քաղաքացիներ ու երկու կանայք։ Իրանի իշխանությունների հաղորդմամբ՝ հորդառատ անձրևներից տուժել է առնվազն 20 ավտոմեքենա, որոնցում գտնվել են մարդիկ։ Անհետ կորածների թիվը ճշգրտվում է։ Երեկ երեկոյան գրանցված հորդառատ անձրևների պատճառով հոսանքազրկումներ են գրանցվել Իրանի հյուսիսում։









































