Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին խորհուրդ է տվել չփոխել ակումբային գրանցումը: Բեկենբաուերի կարծիքով՝ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կատարելագործվելու հնարավորություն կունենա «Բավարիա»-ում:
«Այստեղ Գյոտցեն աշխատելու հիանալի պայմաններ կունենա և կկարողանա կատարելագորխծվել ու բարելավել խաղային որակները: Նա պետք է պայքարի, և այդ փաստն ուղեկցելու է Մարիոյին ամենուր: Իսկ հանձնվելը վատագույնն է, որ կարող է անել Գյոտցեն»,- Kicker-ը մեջբերում է Բեկենբաուերի խոսքերը:
Հիշեցնենք՝ նախորդ մրցաշրջանում մյունխենյան ակումբի պատվավոր նախագահը բազմաթիվ անգամ քննադատության է ենթարկել Գյոտցեին:





































