Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 18-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10:15-ի սահմաններում Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 64-ամյա Մովսես Գրիգորյանը Սեբաստիա փողոցում Եռաբլուր պանթեոնի մուտքի առջևի հատվածում իր վարած BMW մակնիշի 55 PR 552 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ներքին Շենգավիթ 14 փողոցի բնակիչ 21-ամյա Գրիգոր Ալեքսանյանին: Վարորդը փախուստի չի դիմել օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որպեսզի նրան օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը տեղափոխի Էրեբունի բժշկական կենտրոն:
shamshyan.com-ի տեղեկություններով վարորդ Մ. Գրիգորյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Բաղրամյանի մասնաճյուղում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































