CBS հեռուստաընկերության փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին կոչ է արել չշտապել Իրանի հետ միջուկային գործարքի հարցում. «Կարծում եմ, որ ճիշտ կլինի այդ համաձայնագրով առաջ չգնալը: Դեռ կան անհրաժեշտ շատ անելիքներ` կանխելու համար Իրանի ագրեսիան: Տվյալ համաձայնագիրը այդպիսին չէ»:
Նեթանյահուն վստահություն է հայտնել, որ այս շաբաթ «վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերված գործարքը սպառնում է իր երկրի, տարածաշրջանի և համայն աշխարհի անվտանգությանը:
ԱՄՆ պետդեպարտամենտն արդեն իսկ հայտարարել է, որ համաձայնագիրը ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսի դիտարկմանը: Հուլիսի 20-ից սկսած` ամերիկացի օրենսդիրներն իրենց տրամադրության տակ ունեն 60 օր` տվյալ փաստաթղթին գնահատական տալու համար:








































