Միայն քաղաքական կարգավորումը կփրկի Սիրիան այն գործընթացներից, որոնք այժմ տեղի են ունենում Սոմալիում, կարծում է արտերկրում սիրիական ընդդիմության ազգային համակարգման կոմիտեի համակարգող Հեյսամ Մանաան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ այսօր, բարեբախտաբար, այդ կարծիքը կիսում են սիրիական հեղափոխության ազգային կոալիցիայի մի շարք ղեկավարներ, ինչպես նաև զինվորական հրամանատարների ու պետական ապարատի մարդկանց զգալի մի թիվ: Այս մասին նա հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում:
Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմության միջև պայքարը շարունակվում է 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ այս ընթացքում շուրջ 70 հազար մարդ է զոհվել:
Սոմալին, որպես միասնական պետություն, դադարել է գոյություն ունենալ 1991 թվականին՝ Սայիդ Բարեի բռնատիրական ռեժիմի անկմամբ: Որպես միակ օրինական իշխանություն՝ երկրում միջազգային հանրությունը ճանաչում է դաշնային կառավարությանը, որը վերահսկում է Մոգադիշուն և մի շարք հարակից շրջաններ: Հարավի և հյուսիս-արևելքի շրջաններում իշխում են տեղի կլաններն ու արմատական իսլամիստական շարժումները:











































