Ռոստոկի դպրոցներից մեկի Ռիմ անունով պաղեստինցի աշակերտուհուն, որն իր պահանջները հայտնել է Անգելա Մերկելի մոտ և լսելով պատասխանը՝ լաց է եղել լրագրողների աչքի առաջ, թույլատրել են ընտանիքով մնալ Գերմանիայում: Այդ մասին հաղորդել է ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը՝ հղում անելով գերմանական պաշտոնյաներին:
Այդ որոշման կայացման պատճառներից մեկն այն է, որ Լիբանանից փախածների ճամբարի նախկին բնակչուհին Ռոստոկի դպրոցում չորս տարի սովորելուց հետո խոսել է գերազանց գերմաներենով:
«Ես նպատակ ունեմ: Ես ուզում եմ սովորել ինչպես ուրիշները… Շատ տհաճ է տեսնել՝ ինչպես են ուրիշները բավականություն ստանում կյանքից այն ժամանակ, երբ ես չեմ կարող»,- մեջբերում է պարբերականը աղջկա բառերը:
Նշենք, որ անօրինական ներգաղթյալների թիվը Գերմանիայում անընդհատ աճում է: Միայն այս տարի իշխանություններին վիճակված է դիտարկելու 450 հազար դիմում փախստականի կարգավիճակ ստանալու համար: Դա կրկնակի ավել է, քան անցյալ տարի:








































