Համաշխարհային ֆուտբոլի ամենասկանդալային ներկայացուցիչներից մեկը` իտալացի հարձակվող Անտոնիո Կասանոն, հերթական ուշագրավ հայտարարությունն է արել:
«Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողն է: Եթե համեմատենք ֆուտբոլն ու թենիսը, ապա թենիսի Մեսսին կլինի Ֆեդերերը, իսկ Ռոնալդուն` Նադալը:
Այո, Ռոնալդուն ու Նադալը լավ մարզիկներ են, բայց նրանք ընդամենը երկրորդն են Մեսսիից ու Ֆեդերերից հետո»,- Կասանոյի խոսքերը մեջբերում է Tennis World-ը:
Հավելենք, որ Մեսսին «Ոսկե գնդակ»-ների քանակով բացարձակ ռեկորդակիր է (4 «Ոսկե գնդակ»): Ֆեդերերը ռեկորդ է սահմանել «Մեծ սաղավարտ»-ի մրցումներում հաղթանակների քանակով (17 տիտղոս):





































